Մոսկվայի իշխանությունները տարեցներին խնդրել են տանը մնալ

Աշխարհ 25.09.2020   17:22   67

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը 65-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խնդրել է սեպտեմբերի 28-ից տանը մնալ, հաղորդում է Meduza-ն:

տարիքային այս խմբի մարդիկ չպետք է առանց հատուկ անհրաժեշտության դուրս գան տնից: Նրանք պետք է հնարավորինս քիչ խանութներ և դեղատներ գնան եւ դիմակ ու ձեռնոցներ կրեն: Առաջարկվում է նաև ժամանակավորապես հրաժարվել հարազատների եւ ընկերների հետ շփումից, ովքեր առանձին են ապրում: Բացօթյա զբոսանքներն ու մարզումները չեն սահմանափակվում:

65-ից բարձր տարիքի աշխատող եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում անցնել հեռավար աշխատանքի կամ արձակուրդ վերցնել:

Սոբյանինը դիմել է նաև գործատուներին` խնդրելով նրանց հնարավորինս շատ աշխատողների տեղափոխել հեռավար աշխատանքի:

 



 Պիտակներ
         տարեցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb