Մոսկվայի հանդիպման օրակարգում ռազմական գործողության դադարեցման, դիակների, գերիների փոխանակման հարցն է

Հրատապ 09.10.2020   12:32   30

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:  Կրեմլը տեղեկացրել էր՝ ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:



 Պիտակներ
         ռազմական գործողության դադարեցման


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb