Մոսկվայի դինոզավրերի թանգարանը

Art News 12.07.2020   22:30   1852

Մոսկվայի դինոզավրերի թանգարանը աշխարհի ամենախոշոր բնապատմական թանգարաններից մեկն է: Թանգարանի պատմությունը սկիզբ է առել դեռևս Կունստկամերայի ժամանակներից, երբ այստեղ հավաքվում էին հնագույն կենդանիների կմախքներ, այդ թվում՝ դինոզավրերի մնացորդներ:

Թանգարանը զբաղեցնում է 5000 քառ. կմ տարածք: Այն ունի վեց սրահ: Թանգարանում ցուցադրվում են դինոզավրերի կմախքներ, որոնք մեծ արժեք են ներկայացնում համաշխարհային պատմության համար:

Ամեն ինչ սկսվում է մուտքի սրահից՝ այն առաջինն է։ Հենց մուտքի մոտից կարելի է դիտել մամոնտի կմախքը, որը հայտնաբերվել է 1842 թվականին Սիբիրի թերակղզում, իսկ հետո արդեն տեղափոխվել է թանգարան։

Ապա գալիս է դոկոմբրիայի ու նոր պալեոզոյի շրջանի սրահը, որտեղ կարելի է տեսնել հին օրգանիզմների հետքերով հսկայական սալահատակը։ Այս սրահում կարելի է գտնել ժամանակին Մոսկվայի շրջանում բնակություն հաստատած սողունների հավաքածուն։ Այստեղ կարելի է տեսնել նաև մարդասպան-բույսերի կմախքները, որոնք հայտնաբերվել են Պերմում՝ 1950-ականներին։

Թանգարանի մեզոզոյան դարաշրջանի սրահն ամենահետաքրքիրներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել դինոզավրերի կմախքներ, որոնք հայտնաբերվել են Մոնղոլիայում։ Այս սրահը հայտնի է նաև իր խոշոր ցուցանմուշի՝ դիպլոդոկի կմախքի շնորհիվ, որը Նիկոլայ 2-րդին են նվիրել 1913 թվականին։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb