Մոսկվան կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը․ Լավրով

Աշխարհ 28.04.2021   15:14   52

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ շուտով Մոսկվան կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը: Ըստ նրա՝ չափանիշները հասկանալի են, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։

Վերջինի խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։


 Պիտակներ
         ՌԴ ԱԳՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb