Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանին և Բաքվին առաջարկել է հանձնաժողով ստեղծել

Քաղաքական 19.05.2021   11:02   68

Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ շրջանակներում Երևանին և Բաքվին առաջարկել է օգնություն տրամադրել սահմանին իրավիճակի կարգավորման հարցում և հանդես է եկել սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ ոչ պաշտոնապես սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը։

Մենք ուսումնասիրեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը, և քննարկեցինք իրավիճակը Երևանի և Բաքվի միջև։ Կողմերի հետ նախնական համաձայնությամբ, ՌԴ-ն առաջարկել է աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանազատման և սահմանագծման համար՝ հանդես գալով հայ-ադրբեջանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցություն ունենալ որպես խորհրդատու»,-նշել է Լավրովը։


 Պիտակներ
         ՀԱՊԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb