Մոսկվան եւ Վիեննան քննարկում են կանոնավոր ավիաչվերթների վերականգնումը

Աշխարհ 27.04.2021   12:37   35

Ռուսաստանը եւ Ավստրիան բանակցություններ են վարում երկրների միջեւ կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման շուրջ: Այդ մասին Ավստրիայում ՌԴ-ի դեսպան Դմիտրի Լյուբինսկին հայտնել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրա վերաբերյալ բանակցություններն ընթանում են առարկայական ոգով: Համաձայնեցվել Է ոչ կանոնավոր ավիափոխադրումների կատարումը մինչեւ հոկտեմբեր՝ փոխադարձ հիման վրա՝ շաբաթական մինչեւ 14 չվերթ հաճախականությամբ»,-ասել Է Լյուբինսկին, պատասխանելով հրատարակության այն հարցին, թե արդյոք բանակցություններ վարվում են Ռուսաստանի եւ Ավստրիայի միջեւ ավիահաղորդակցությունների հնարավոր բացման շուրջ: Դիվանագետը նշել Է, որ կանոնավոր ավիահաղորդակցության հնարավոր վերականգնումը նաեւ քննարկվում Է, ընդ որում մեր գործընկերների նախաձեռնությամբ, դրա հետ մեկտեղ «այն ուղղակիորեն կախված Է լինելու մեր երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրադրության դինամիկայից»:

Ռուսաստանը միջազգային բոլոր ավիաչվերթները դադարեցրել Էր 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ուղղությունների մեծ մասը, այդ թվում՝ Ավստրիա, մինչեւ այժմ անհասանելի Է մնում զբոսաշրջիկների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը


 Պիտակներ
         ավիաչվերթներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb