Մոսկվան առաջընթաց է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում

Հրատապ 16.01.2019   16:01   353
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանն այս տարի առաջընթաց Է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում:

«Այս ամիս պլանավորվում Է Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից համանախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի-խմբ.) հերթական շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ Էլ մենք կկարողանանք օժանդակել հակամարտության կարգավորմանը, որը ձգձգվածի գծեր Է ձեռք բերել, բայց որը միանգամայն ենթակա Է լուծման Երևանի ու Բաքվի բարի կամքի առկայության եւ միջազգային հանրության՝ ի դեմս համանախագահների աջակցության դեպքում»,-ասել Է Լավրովը:

Հիշեցնենք՝ այսօր Փարիզում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությամբ և մասնակցությամբ:



 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ ՄԽ, ԼՂ հակամարտություն, Էլմար Մամեդյարով, Սերգեյ Լավրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon