Մոսկվան ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կայցելի Արցախ․ ՌԴ ԱԳՆ

Իրադարձային 05.02.2021   19:45   71

Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ: Tass-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Որքանով ես գիտեմ, բանակցություններ են տարվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական առաքելություն Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հարակից շրջաններ կազմակերպելու շուրջ։ Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա մոտ ապագայում և պարզապես կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց պատրաստ է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկել, սակայն Ադրբեջանը համաձայնություն չի տալիս։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb