Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը. կան տուժածներ (տեսանյութ)

Իրադարձային 19.07.2019   11:50   485
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով: Այս մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» և ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:

Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղեւորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքովմ, ծուխը հայտնվել է օդանավի ուղեւորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:
Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին եւ որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:
Ավիափոխադրոից ներկայացուցչի տվյալներով, թռիչքն ընդհատվել է, որովհետեւ օդեանավի սրահում օտար հոտ է տարածվել:
Խոսքը թիվ  4477 չվերթի մասին է, որը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Այն պետք է օդ բարձրանար Մոսկվայի ժամանակով 00.45-ին: Փաստացի Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         չվերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon