Մոշաթաղի դպրոցում բացվել է «Արմաթ»

Իրադարձային 11.09.2020   19:59   55

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության և առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համատեղ նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքի Մերուժան Ավետիսյանի անվան հիմնական դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանն ասել է, որ կրթօջախում սովորում է 53 աշակերտներ, ովքեր ունեն մեծ ներուժ և ցանկություն՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու: Նրա խոսքով՝ լաբարատորիայում կաշխատի դպրոցի ուսուցիչներից մեկը, ով անցել է համապատասխան վերապատրաստման կուրսեր:

«Լաբորտորիայի առկայությունը հնարավորություն կտա աշակերտներին էլ ավելի սիրելու ու հետաքրքվելու բնագիտական առարկաներով: Դպրոցի աշակերտները ոգևորված են, որ ունեն նման լաբորատորիա: Կան աշակերտներ, ովքեր իրենց ունեցած յուրօրինակ մոտեցումներով կարողանում են պատրաստել ինքնաշեն սարքեր, և համոզված եմ, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան աշակերտներին հնարավորություն կտա խորանալու և հմտանալու տեխնոլոգիաների ոլորտում»,- մասնավորապես ասել է կրթօջախի տնօրենը:



 Պիտակներ
         «Արմաթ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb