Մորգենշտերնը մատուցող է աշխատում սեփական ռեստորանում

Աշխարհ 02.04.2021   20:10   73

Հայտնի ռուս ռեփեր Մորգենշտերնը փորձել է մատուցողի աշխատել սեփական՝ մոսկովյան KAIF ռեստորանում։ Նրան կցել են ադմինիստրատորի, որը հրահանգել և հետեւել է պաշտոնական պարտականությունների ճիշտ կատարմանը։

Չնայած նրան, որ Մորգենշտերնը հաղթահարել է հաճախորդների սպասարկման հիմնական խնդիրը, հաստատության ծառայության մակարդակն այդ օրը խիստ տուժել է: Ռեփերը հայհոյել է, հանել դիմակը, հաճախորդներին դիմել «դու»-ով։ Բացի այդ նա լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ՝ չնայած ղեկավարի արգելքին։

Ավելի վաղ Մորգենշտերնն աշխատանքի էր տեղավորվել «Ալֆա-բանկում»։ Հատուկ ռեփերի համար ստեղծել են երիտասարդության հետ աշխատանքի գծով տնօրենի պաշտոնը։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում առնվազն 100 000 հաճախորդների ներգրավումը։ 


 Պիտակներ
         Մորգենշտերն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb