Մոնղոլիայում ժամկետային զինծառայողները սպանել են պահակային ծառայության պետին

Աշխարհ 09.04.2021   16:18   67

 Մոնղոլիայում պահակային ծառայության մեջ գտնվող երկու ժամկետային զինծառայող ինքնաձիգով կրակ են բացել եւ սպանել պահակային ծառայության պետին. դրանից հետո զինվորները փախել են՝ իրենց հետ տանելով զենքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 8-ին մոնղոլական Գով-Ալթայի այմակում (նահանգ): Ինչպես հայտնել Է Մոնղոլիայի գլխավոր սահմանապահ վարչության փոխղեկավարը, «զոհվածը պահակային ծառայության 34-ամյա պետն Է, եւ զորամասի հրամանատարը ոչ մի ճնշում չի գործադրել զինվորների վրա, հաղորդել Է «Սինհուա»-ն: Անցկացվում Է տեղի ունեցածի հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ
         Մոնղոլիայում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb