Մնացականյանը՝ սփյուռքահայ երիտասարդին․ «Լավրովը քո համար ավելի մեծ է, քան քո նախարա՞րը»

Իրադարձային 14.05.2020   14:51   370

Երեկ կեսգիշերին մոտ ԱԳ նախարարության շենքի մոտ սփյուռքահայ մի երիտասարդ, ըստ ֆեյսբուքում գրանցման՝ Հակոբ Բերբերյան անուն-ազգանունով, մոտեցել է նախարար Զոհրաբ Մնացականյանին և հետաքրքրվել՝ արցախյան հարցով բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ:

Նախարարի հետ զրույցը նա ուղիղ հեռարձակել է Ֆեյսբուք սոցցանցով, իսկ այսօր արդեն այն տարածվել է՝ որոշակի աղմուկ առաջացնելով: Երիտասարդի համառորեն տրվող նույն հարցին՝ «Բանակցություններ գնո՞ւմ են, թե՞ չէ», նախարարն արձագանքում է. «Դուք ուզում եք ինձ հետ մրցակցել հայրենասիրության մե՞ջ: Պատկերացնում եք, որ ես կարող եմ անել ինչ-որ բան, որ վա՞տ է մեր երկրի համար»: Սրան հետևում է ևս մեկ հարց. «Փուլայի՞ն, թե՞ փաթեթային»:

«Դու կարծում ես՝ Ղարաբաղի ստատուսի հարցում կարող է ինչ-որ զիջո՞ւմ լինել: Կարծում ես՝ մենք կարող ենք ինչ-որ ձևով մեր անվտանգությունը…: Պատասխանը՝ չէ»,- արձագանքում է նախարարը:

Այնուհետև երիտասարդը վկայակոչում է Սերգեյ Լավրովին՝ հունից հանելով Զոհրաբ Մնացականյանին, ինչին հետևում է բորբոքված բանավեճ: «Սերգեյ Լավրովը քո համար ավելի մեծ է, քան քո ԱԳ նախարա՞րը: Քո արտաքին գործերի նախարարին կասկածի տակ ես դնո՞ւմ: Դու ո՞ւմ կողմից ես»,- երիտասարդին է դիմում Զոհրաբ Մնացականյանը:

 



 Պիտակներ
         Զոհարապ Մնացականյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon