Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն այս ամսվա վերջին

Քաղաքական 17.01.2020   13:06   436

«Այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Նա հայտարարել է, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անդնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի Ադրբեջան այցի ժամանակ։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ այս տարվա առաջին եռամսյակում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։



 Պիտակներ
         Մնացականյան-Մամեդյարով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon