ՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի նկատմամբ

Աշխարհ 21.07.2020   14:57   192

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է, որ պատժամիջոցները մտցվում են «Չեչնիայում մարդու իրավունքների լուրջ խախտումների» պատճառով, որոնցում մեղադրում են հանրապետության առաջնորդին:

«Պետդեպարտամենտը հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Կադիրովը պատասխանատու է մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումների համար, որոնք կատարվել են ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում, ներառյալ խոշտանգումներն ու արտադատարանական ​​հաշվեհարդարները»,- ասվում է հայտարարության մեջ:

Պոմպեոն նշել է, որ պետդեպարտամենտն անհանգստացած է այն փաստով, որ ներկայումս Կադիրովը «կորոնավիրուսի համավարակի քողի տակ շարունակում է խախտել մարդու իրավունքները»:

ԱՄՆ-ի պատժամիջոցներ սահմանելու որոշումը նպատակ ունի «պարոն Կադիրովին ցույց տալ, որ նրա ներգրավվածությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին հետևանքներ կունենան ինչպես իր, այնպես էլ նրա ընտանիքի համար, և որ Միացյալ Նահանգները մտադիր է օգտագործել բոլոր առկա գործիքները, որպեսզի ներգրավված յուրաքանչուր անձի համար գա պատասխանատվության պահը»:



 Պիտակներ
         Կադիրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb