Միխայիլ Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել մահվան ելքով ավտովթարի համար

Աշխարհ 08.09.2020   13:58   44

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Պրեսենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին երեքշաբթի մեղավոր է ճանաչել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հայտնում է  գործակալությունը։ 

«Ալկոհոլային ազդեցության տակ տրանսպորտային միջոց ղեկավարելիս ճանապարհատրանսպորտային պատահար է գործել, որն ակամա մարդու մահվան է հանգեցրել»,- նշել է դատավոր Ելենա Աբրամովան։ 

Նշվում է, որ պատիժը կհնչեցվի դատավճռի վերջում։ Դատախազությունը պահանջել է, որ դերասանի նկատմամբ 11 տարի ազատազրկում սահմանվի, ինչպես նաև պատիժը կրելուց հետո էլ երեք տարի մեքենայի ղեկին նստելու արգելք տրվի։

Մեղադրյալի փաստաբանը, իր հերթին, «արդար դատավճիռ» է պահանջել, սակայն առանց կալանքի։ Էլման Փաշաևը մատնանշել է մի շարք հնարավոր մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են դերասանի բազում պարգևները, երեխաների առկայությունը, վնասի հատուցման պահանջների մասնակի մարումը։ 

Քրեական օրենսգրքի համաձայն՝ նման հանցագործության համար առավելագույն 12 տարվա ազատազրկում է ենթադրում:



 Պիտակներ
         Միխայիլ Եֆրեմով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb