Միխայել Շումախերի նոր լուսանկարները փորձում են վաճառել 1 միլիոն ֆունտ ստերլինգով

Աշխարհ 24.01.2020   11:45   638

Անհայտ անձինք փորձում են 1 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի նոր լուսանկարները։ Այդ մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել լեգենդար ավտոարշավորդի կինը՝ Կորինա Շումախերը, հաղորդում է Mirror-ը։

Ենթադրվում է, որ լուսանկարներն արվել են Ժնևում գտնվող տանը, որտեղ Միխայել Շումախերն անցնում է վերականգնողական բուժումներ։ 51-ամյա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն արդեն անկողնային վիճակում չէ և չի ստանում արհեստական շնչառություն:

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են լուսանկարները հայտվել անհայտ անձանց ձեռքում։



 Պիտակներ
         Շումախեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon