Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել Ալեքսանդր Նովակին

Աշխարհ 09.11.2020   15:30   27

ТАСС-ի փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումային առաջարկել է փոխվարչապետի պաշտոնում նշանակել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

Այդ մասին նա հայտնել է իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ: Միշուստինը նաև առաջարկել է էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակել «Աերոֆլոտ»-ի ղեկավար Վիտալի Սավելևին: ՌԴ վարչապետը նաև առաջարկել է նոր թեկնածութուններ տրանսպորտի, շինարարության և բնապահպանության նախարարների պաշտոնի համար:

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ նախագահի հրամանով վերոհիշյալ նախարարներն ազատվել էին պաշտոնից:

Այսօր ստորագրված մեկ այլ հրամանով ՌԴ փոխվարչապետերի թիվը 9-ից դարձել է 10: Նշենք, որ առաջին անգամ նախարարները կնշանակվեն նոր օրենքի համաձայն՝ նրանց թեկնածությունը կհաստատի Պետդուման:


 Պիտակներ
         Միշուստին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb