Միքայել Մելքումյան. «Պետությունը չպետք է անտեսի այս խնդրի հրատապ լուծումը»

Տեսանկյուն 11.09.2020   10:55   52

Ամիսներ շարունակ Ռուսաստանի Դաշնությունում ապրող եւ աշխատող Հայաստանի Հանրապետության մի քանի հազար քաղաքացիներ փաստորեն չեն կարողանում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ միանալ իրենց ընտանիքներին եւ հարազատներին՝ հայտնվելով անելանելի իրավիճակում: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետությունը չպետք է անտարբեր գտնվի եւ անտեսի այս խնդրի հրատապ լուծումը:

Այսօր առավոտյան ես նամակ եմ հղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի իմ գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եվ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ. Ի. Կալաշնիկովին՝ խնդրելով աջակցել այս խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի Դաշնության կառավարությանը:

Հուսով եմ՝ առաջիկայում կլինեն համապատասխան լուծումներ, եւ մեր հայրենակիցները կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն:

Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ համբերություն»:



 Պիտակներ
         Միքայել Մելքումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb