ՄԻՊ-ը շնորհավորել է քրդական համայնքին Նավրոզի առթիվ
ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է հայաստանաբնակ քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի՝՝ Նոր տարվա առթիվ.
«Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բոլորիդ:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացման գործում»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր