ՄԻՊ-ը՝ սահմանազատման խնդրի մասին

Հրատապ 12.01.2021   13:02   43

Շուռնուխ գյուղի բնակիչ Ստյոպա Մովսիսյանի տան ուղիղ հարևանությամբ գտնվող նրան պատկանող անասնաշենքը GPS (գլոբալ տեղորոշման) համակարգի կամ Գուգլ քարտեզի (Google Map) կիրառության արդյունքում բաժանվել է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։

Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով։ Ընդ որում, պետք է ասել, որ անընդհատ նշվում է, որ տարբեր տեսակի քարտեզներ են կիրառվում, բայց նաև գլխավոր մեթոդներից էլ նշվում է GPS [գլոբալ տեղորոշման] կամ Գուգլ քարտեզի (Google Map) համակարգը։ Ես ձեզ ասեմ, որ մենք տեղում իրականացրեցինք ուսումնասիրություն։ Google-ը մասնավոր կազմակերպություն է, ճի՞շտ է, մենք օգտագործեցինք նաև այլ մասնավոր կազմակերպությունների քարտեզներ, օրինակ՝ Apple հեռախոսով, Yandex քարտեզը, որոնք գյուղն ամբողջությամբ ցույց են տալիս որպես հայկական»,-ասաց Թաթոյանը՝ նշելով, որ բնակիչները վկայում են, որ ադրբեջանական կողմն է գծանշումներն իրականացնում այդ քարտեզների հիման վրա։

Նա խոսեց նաև ադրբեջանական ցուցանակների մասին, որոնք սադրանքներ են՝ խաղաղ բնակչության նկատմամաբ։

«Ինչպես մեզ վկայում են բնակիչները, նրանք կարող են հայտնվել զենքով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, այդ ճանապարհների վրա կանգնել ու դիտարկում իրականացնել։ Սա մեր քաղաքացիական բնակավայրերն իրար կապող ճանապարհներ են»,-ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ սա էլ մեխանիկական մոտեցումների կիրառման արդյունքն է։


 Պիտակներ
         Թաթոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb