ՄԻՊ-ը կուսումնասիրի դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը

Իրադարձային 12.08.2019   11:42   47
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է դատարաններին առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթի ուսումնասիրություն։ 

Ըստ հրապարակված հայտարարության՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։

«Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա»։

ՄԻՊ-ից հայտնում են նաև, որ ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը օրերս հանրային քննարկման ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել «Սահմանադրական դատարանի մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում եւ հարակից օրենքներում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon