ՄԻՊ․ «Խախտվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը»

Իրադարձային 07.10.2019   11:00   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի՝ Սահմանադրության 40-րդ հոդվածով երաշխավորված ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Ամիսներ առաջ Արմեն Գևորգյանն աշխատանքային այցով ցանկանում էր երեք օրով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, սակայն նրան թույլ չէի տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելանք էր դրված, չնայած այն հանգամանքին, որ մեկնելու համար Գեւորգյանն ունեցել է դատարանի համապատասխան գրություն:

Սրա կապակցությամբ պաշտպանը դիմում-բողոք էր հասցեագրել ՄԻՊ-ին, որն էլ ավելի ուշ վարույթ էր ընդունվել:

Ի պատասխան դիմում-բողոքի՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ կոնկրետ դեպքում խոսքը գնում է մարդու հիմնարար՝ ազատ տեղաշարժման իրավունքի մասին, ուստի դատարանը հարցը պետք է վեր դիտարկեր ֆորմալ ընթացակարգերի մակարդակից՝ այն լուծելով որոշում կայացնելու միջոցով. «Ըստ ՄԻՊ-ի՝ կոնկրետ իրավիճակում Ոստիկանության կողմից դատարանի որոշման չկատարման գործոն է եղել այն, որ դատարանը հարցին անդրադարձել է ոչ թե պատճառաբանված որոշմամբ, այլ օրենքով չնախատեսված փաստաթղթով՝ գրությամբ, այն էլ՝ միասնական պրակտիկայի բացակայության պայմաններում»,-մեզ հետ զրույցում նշեց Էրիկ Ալեքսանյանը:

Վերջինս ընդգծեց, որ Ոստիկանությունն ինքն է ձևավորել ոչ միասնական իրավակիրառ պրակտիկա բոլոր այն դեպքերի համար, երբ թույլատրում կամ արգելում է այս կամ այն անձի ելքը ՀՀ-ից. «Դեռեւս նախորդ տարի՝ 2018 թվականին, իմ ստանձնած գործերից մեկով պաշտպանյալիս թույլատրել են բացակայել երկրից հենց դատարանի նույնաբովանդակ գրության հիման վրա, որը հասցեագրել էինք Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին, ինչի արդյունքում Ոստիկանությունը վերացրել էր իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված սահմանափակումը՝ գրության պահանջները կատարելով առանց որևէ խոչընդոտի»:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon