ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին

Իրադարձային 25.12.2019   12:08   405
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին ստացվել է փաստաբանի ահազանգ՝ կապված իր վստահորդի բնակարանում իրականացվող խուզարկության ընթացքի հետ:

Ըստ փաստաբանի՝ բնակարանը պատկանում է Արմեն Թավադյանին, ով հանդիսանում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել այն բնակարան, որտեղ, ըստ փաստաբանի, քրեական գործի շրջանակում իրականացվել է խուզարկություն։

Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում՝ Արմեն Թավադյանի հետ առանձնազրույց ունենալու նպատակով:

Այցի ընթացքում կստուգվեն նրա պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են նաև Արմեն Թավադյանի փաստաբանների հետ:

Նշված հարցերի հետ կապված քրեական հետապնդման մարմիններին կուղարկվի համապատասխան գրություն:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ



 Պիտակներ
         Արմեն Թավադյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon