ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահին

Իրադարձային 02.12.2019   11:01   830
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարեւորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում:

Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը եւ աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների եւ  քաղաքացիական հասարակության հետ:

Պաշտպանը կարեւորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի եւ քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարեւորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:



 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon