ՄԻՊ-ն ու ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են ծրագիր

Իրադարձային 23.10.2019   11:36   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում  տեղի է ունեցել աշխատանքային իրավունքների պաշտպանության և աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մեկնարկային միջոցառում։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ծրագիրն իրականացնում է Հայաստանում Բուլղարայի դեսպանատան աջակցությամբ։ Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում կարևորել է Բուլղարիայի դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և այն ծրագրային ուղղությունները, որոնցով նախատեսվում է համագործակցություն։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատանքային իրավունքների իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ հասարակության շրջանում ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների տարածում, տեսանյութերի պատրաստում, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացում։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովան հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ծրագիրը, որն ուղղված էր սպառողների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ նոր ծրագիրը դրական արդյունք կունենա աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում։

Մարդու իրավունքների պաշտպանը այս ոլորտում կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ու լրագրողների հետ համատեղ աշխատանքը դրական արդյունքի հասնելու համար:

Միջոցառման ժամանակ Պաշտպանի ներկայացուցիչները ներկայացրել են Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության վիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման արդյունքում վեր հանված համակարգային խնդիրները։

Համատեղ իրականացվող ծրագրի ընթացքում Պաշտպանը հանդես կգա նաև արտահերթ զեկույցով, որտեղ  կամփոփվի  աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող օրենսդրական և գործնական խնդիրները, ինչպես նաև կներկայացնի համապատասխան առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon