ՄԻՊ-ն ամփոփել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները

Իրադարձային 10.09.2019   13:32   116
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են նրա իրավունքների հետ կապված բողոքներ:

Պաշտպանի որոշմամբ դրանց կապակցությամբ նախաձեռնված է քննարկման վարույթ: Վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա են նաև այն հարցերը, որոնք բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույցների ընթացքում: Ռոբերտ Քոչարյանի իրավունքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել նաև մի շարք քաղաքացիներ:

  • Բարձրացված հարցերից մեկը վերաբերում է նրան, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորման հաջորդ օրը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին քննիչի որոշմամբ արգելվել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դրանից հետո, այդ արգելքը մերձավոր ազգականներից մի մասի հետ մասնակի վերացվել է, սակայն պահպանված է արգելքը Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկի հետ: Ըստ փաստաբանի՝ այս որոշումն այլևս անիրավաչափ է և կիրառության համար չունի հիմքեր:

Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրած բողոքում նշել է փաստաբանը, քրեակատարողական հիմնարկը Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները և հեռախոսային խոսակցություններն արգելելու համար հիմք է ընդունել դեռևս նախաքննության փուլում ու դեռ նրա առաջին կալանավորումից անմիջապես հետո քննիչի կայացրած որոշումը՝ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում ու վերջին անգամ նա կալանավորվել է հենց դատարանի վարույթում գործի գտնվելու ընթացքում:

Ուստի, փաստաբանի համոզմամբ, առանց կոնկրետ փուլում վարույթի իրականացումը ստանձնած մարմնի, այսինքն՝ դատարանի որոշման քրեակատարողական հիմնարկն իրավունք չուներ արգելել Ռոբերտ Քոչարյանի կապն արտաքին աշխարհի ու առավել ևս՝ մերձավոր ազգականի հետ:

Այս հարցի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարություն է հասցեագրել անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն: Այդ պարզաբանումների վերլուծության արդյունքներով Պաշտպանը համապատասխան հիմնավորումներով ու առաջարկով նախարարություն է ուղարկել լրացուցիչ գրություն:

  • Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նրա փաստաբանների, մի շարք քաղաքացիների բարձրացրած մյուս հիմնական հարցը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն անիրավաչափ է: Դրանից բացի, նրանց պնդմամբ՝ անտեսվում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, դատական գործընթացներն անընդհատ ձգձգվում են, դատական նիստեր չեն կայանում, ինչի պատճառով նախևառաջ ոտնահարվում են նրա արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքները: Փաստաբանները նշել են, որ դատարանին հասցեագրած իրենց միջնորդությունները, այդ թվում՝ կապված կալանքից ազատ արձակելու, գրավի կիրառության հետ, դատարանն առհասարակ քննության չի արժանացնում, չեն նշանակվում դատական նիստեր՝ չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեղի է ունեցել դատավորի փոխարինում նորով:

Փաստաբանների բարձրացրած՝ վերը նշված հարցերը բնույթով այնպիսին են, որոնք պետք է կոնկրետ գործով քննարկման առարկա դարձնի միայն այդ գործով վարույթն իրականացնող մարմինը, կոնկրետ դեպքում՝ դատարանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon