ՄԻՊ. Մանվել Գրիգորյանը հրաժարվում է բուժօգնությունից

Իրադարձային 06.06.2019   18:52   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երբ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, առաջին պահից սկսած նա եղել է մեր ուշադրության ներքո։

Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն՝ պայմանավորված առողջական վիճակով, պարոն Գրիգորյանը այժմ հրաժարվում է  բուժօգնությունից, հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել։

Ես արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր եմ առաջադրել՝ արդյոք ՔԿՀ–ի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան, որոնք են դրանք,  եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության հարցը, Մանվել Գրիգորյանին զննել է նաև իր նախընտրած բժիշկը, նրա եզրակացության հետ կապված նույնպես հարցեր ենք առաջադրել»,–ասել է Պաշտպանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon