ՄԻՊ-ին ուղղված բողոքները զգալիորեն շատացել են

Իրադարձային 27.03.2020   10:15   159

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին,

2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին,

3) արձակուրդի հարցերին,

4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին,

 5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին,  դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։



 Պիտակներ
         ՄԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon