ՄԻՊ-ին առընթեր զինծառայողների խորհրդի նիստի հարցերը քննարկվել են Պաշտպանության նախարարության հետ

Իրադարձային 08.10.2019   17:12   64
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հոկտեմբերի 7-ին  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Պաշտպանության նախարարությունից քննարկմանը մասնակցել են նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, զինվորական կոմիսարիատի, ռազմական ոստիկանության, ինչպես նաև իրավաբանական, ռազմաբժշկական, զինծառայողների սոցիալական ապահովության վարչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի իրականացրած տարբեր մշտադիտարկման այցերի ընթացքում վեր հանված, ինչպես նաև Պաշտպանի տարեկան հաղորդմամբ արձանագրված խնդիրները:

Առանձին անդրադարձ է կատարվել Պաշտպանին առընթեր «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով» փորձագիտական խորհրդի նիստերին խորհրդի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բարձրացրած հարցերին:

Քննարկվել են խնդիրների լուծման կոնկրետ ուղիները, ինչպես նաև հստակեցվել են Պաշտպանության նախարարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների հետ հետագա համագործակցության ուղղությունները:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար նման քննարկումներն ունեն կարևոր նշանակություն և նպաստում են արագ լուծումներ գտնելուն։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon