Մինսկում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 400 մարդ է ձերբակալվել

Աշխարհ 14.09.2020   11:36   30

Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:

Ըստ աղբյուրի՝ ակցիաների մեկից անցկացման վայրում ոստիկանության զորքերի մի ծառայող օդում նախազգուշական կրակ է արձակել: Իրավապահները, միաժամանակ, հերքում են շրջանառվող լուրերը, թե ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ են կիրառվել: 

Ըստ տվյալների՝ օրվա ընթացքում անցկացված բողոքի ակցիաներին մոտ 10 հազար մարդ է մասնակցել, որոնցից 400-ը ձերբակալվել է:



 Պիտակներ
         Մինսկում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb