Մինչև տարեվերջ Հայաստան կներկրվի 180-185 հազար ավտոմեքենա

Իրադարձային 12.11.2019   11:21   123
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 34 հազար, 2018-ին՝ 67 հազար, ապա 2019-ի նոյմբերի 1-ի դրությամբ հանրապետություն է ներկրվել 140 հազար մեքենա։ Մինչև տարեվերջ այդ թիվը դառնալու է 180-185 հազար, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Այս պահի դրությամբ պետական բյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլար՝ մաքսատուրք և ԱԱՀ։ Մինչև տարեվերջ կստանա 250 միլիոն։ Մենք ցանկանում ենք, որ ժամանակավորապես՝ մեկ տարով, մեքենաների ներկրմամբ զբաղվող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես մեր 20-25 հազար քաղաքացիներին, թողնելով կտրուկ փոփոխված իրավիճակի առաջ, մենք լուրջ խնդիրներ կունենանք», - շեշտեց պատգամավորը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ տեղեկացրեց, որ առաջարկությունը հանձնաժողովում մերժվել է, քանի որ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

«Ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ փոփոխությունների ներդրմամբ մեծ քանակությամբ ավելացված արժեքի հարկ ուղղակի չի վճարվի»,-ասել է նա։



 Պիտակներ
         ավտոմեքենա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon