Մինչև փետրվարի 18-ը փորձաքննվել է 3684 աճյուն
2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021-ի փետրվարի 18-ը ներառյալ կատարվել է 3684 զոհվածի աճյունի դատաբժշկական փորձաքննություն:
Այս մասին Tert.am-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ՝ մինչև 2021–ի փետրվարի 13-ը, կատարվել էր 3577 աճյունի փորձաքննություն։
Նոյեմբերի 10-ի լույս գիշերվա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ կողմերը պետք է փոխանակեն գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր