Մինչ օրս հայտնաբերվել է 1232 զինածառայողի աճյուն
Նախօրերին ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զինծառայողի մարմին: Այս մասին այսօր News.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Նախօրեին որոնողական աշխատանքներ չենք կատարել՝ պայմանավորված Ալիևների՝ Շուշի այցով: Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նմանօրինակ դեպքեր էլի են եղել: Եղել է նաև, որ իրենք մատնշել վայրը, որտեղ հայկական աճյուններ կան: Նույն էլ նաև մենք ենք անում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյան հավելեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զինածառայողի աճյուն:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր