«Մինչև հիմա շատերը չեն հասկացել․․․»․ Արսեն Ջուլֆալակյան

Տեսանկյուն 08.02.2021   12:18   52

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հետպատերազմյան շրջանում ամենից շատ զարմացնում է (շատ մեղմ ասած) առաջին հայացքից բավականին ադեկվատ մարդկանց կողմից հնչեցված հետևյալ հարցը.

- Ճի՞շտ չէ՝ լրիվ ազատվենք Արցախից, հանգիստ ապրենք։ 29.000 քառ. կմ էլ է հերիք լավ պետություն կառուցելու համար։ Ինչքա՜ն անմշակ, չբնակեցված հողեր ունենք։ Դրանք կօգտագործենք։ Թե չէ սաղ կյանքներս տանջվելու ենք...

Փաստորեն, մինչև հիմա շատերը չեն հասկացել, որ պետություն/պետականություն ունենալն ու պահելը շատ բարդ, աշխատատար գործ է՝ այն էլ մեր ռեգիոնում։ Այդ նույն մտածելակերպով կարելի է վաղն էլ հրաժարվել Սյունիքից, Գեղարքունիքից, Լոռուց և այդպես շարունակ, մինչև տեսնենք, թե վերջում մեզ ինչ կբարեհաճեն թողնել, և կբարեհաճե՞ն արդյոք, թե՞՝ ոչ։ 

Հ. Գ. Պետական քարոզչամեքենան լավագույնս աշխատում է, ցավոք՝ ի վնաս պետականության»։


 Պիտակներ
         Արսեն Ջուլֆալակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb