Մինչև ե՞րբ ենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա. Վալերի Բուայե

Աշխարհ 29.10.2020   17:20   49

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն մտահոգված է, թե ինչու Ֆրանսիան խիստ սանկցիաների չի ենթարկում Թուրքիային։ Պատգամավորը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակել է տեսանյութ ու գրել, որ Ֆրանսիայի Վիեն քաղաքում թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա:

«Թուրքերը հարձակվել են ոստիկանների վրա և ցանկանում են որսալ հայերին, ինչպես դա արել են 1915-ին: Մինչև ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու: Մինչև ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա»,-գրել է նա: 

Ֆրանսիայում հոկտեմբերի 28-ի առավոտյան խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել նաև Լիոնի փողոցներ, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել:

Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը:


 Պիտակներ
         Վալերի Բուայե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb