Մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի տոկոսները կսուբսիդավորի պետությունը

Իրադարձային 25.03.2021   12:55   38

Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ։ Ըստ այդմ՝ մինչև 1 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի տոկոսները սուբսիդավորում է պետությունը, որպեսզի գյուղացիները կարողանան վարկերը զրո տոկոս տոկոսադրույքով ստանալ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ գյուղատնտեսական վարկերին վերաբերող միջոցառումն է սա։ «Այստեղ խոսքը գնում է մինչև 1 մլն դրամ վարկերի սուբսիդավորմանը և ընդհանրապես պրոցեսի շարունակությանը։ Այս վարկերը ընդահանուր կազմել են երկրորդ ծրագրի վարկերի 2/3-ը։ Այսինքն՝ մոտ 36 հազար վարկից 26 հազարը եղել են հենց այս տիպի վարկեր։ Այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում կառավարության կողմից տրված զանազան գյուղատնտեսական աջակցության ծրագրերին՝ պարարտանյութ, վառելիք և այլն»,- ասաց նախարարը։

Ըստ Քերոբյանի՝ այս փոփոխությամբ նախորդ տարի ձերբազատվել են կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից։

«Հաշվի առնելով այն, որ այս գործիքը խիստ պահանջված է, մենք առաջարկում ենք երկարաձգել գործիքի կիրառումը նաև այս տարի՝ մինչև հոկտեմբերի 1-ը, մինչև վստահ կլինենք, որ գյուղատնտեսությունն ու ընդհանուր տնտեսությունը վերականգնվել է»,- հավելեց նա։

Այս վարկը գրավ չի պահանջում, հիմնականում փոքր տնտեսությունների համար է։


 Պիտակներ
         գյուղատնտեսական վարկեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb