Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

Հրատապ 17.10.2020   09:45   60

Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։

Դրանում կոչ է արվում Իտալիայի  իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև վերջ դնել հանցագործության մեղսակցություն դարձող լռությանը։

Նախաձեռնության հեղինակը քաղխորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն է։ «1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:



 Պիտակներ
         Արցախի ճանաչում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb