Միջոցառում՝ Մ-19 Եվրո-2019-ին ընդառաջ

Սպորտ 13.04.2019   09:50   314
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանն առաջին անգամ կընդունի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը: Հանդիպումները կկայանան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», «Բանանց» և Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Եվրո-2019-ի կազմկոմիտեն արդեն սկսել են միջոցառումների շարքը՝ Եվրո-2019-ին ընդառաջ: Մրցաշարի առաջին հանդիպումից ուղիղ 100 օր առաջ տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը Երևանի Հյուսիսային պողոտայում:

Միջոցառումներից հերթականը կկայանա մրցաշարի մեկնարկից 90 օր առաջ:

Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, ապրիլի 15-ին՝ ժամը 13:00-ին՝ Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում, կտրվի մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքից առաջինի մեկնարկը:

Արմավիրի մարզի դպրոցների 8 թիմեր կպարզեն հաղթողի կոչումը շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարում: Մեկ ամսվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի բոլոր մարզերում:

Մրցաշարի մեկնարկից 60 օր առաջ՝ մայիսի 15-ին, բոլոր մարզերի հաղթող թիմերն իրենց ուժերը կչափեն ¼ փուլում, իսկ հունիսի 15-ին Երևանում կկայանան կիսաեզրափակիչ հանդիպումները և եզրափակիչը:

Ապրիլի 15-ին կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստները:

Մրցաշարի չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակներում Վաղարշապատում կցուցադրվի Մ-19 Եվրո-2019 չեմպիոնական գավաթը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Երևանում:

Մեդիայի ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք՝ միջոցառումը լուսաբանելու, հասցեն՝ Վաղարշապատ-Մարգարա խճուղի, թիվ 12:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Եվրո-2019


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon