Միջնորդել են գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին

Օրենքի ուժով 07.06.2019   12:00   218
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վերաքննիչ դատարանում ՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագայությամբ այսօր պետք է կայանար գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքի քննությունը։

Պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու  միջանկյալ ակտը։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը ժամանակ էր խնդրել փաստաթղթերի բնօրինակներ ներկայացնելու համար։

Փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ գրավի միջնորդություն էլ են ներկայացրել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Գրիգորյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղաափոխել են «Գրիգոր Լուսավորիչ»  ԲԿ։ Պաշտպանների պնդմամբ՝ նրա կյանքին վտանգ է սպառնում։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon