Միջազգային քրեական դատարան. ԱՄՆ պատժամիջոցներն անընդունելի են

Աշխարհ 03.09.2020   10:47   54

Միջազգային քրեական դատարանը հայտարարել է. «Դա անընդունելի է: ԱՄՆ-ի պատժամիջոցները միայն խոչընդոտում են հանցագործությունների դեմ պայքարին ուղղված համատեղ ջանքերին»:

ԻԻՀ ԱԳՆ Մուհամադ Ջավադ Զարիֆը նույնպես, չորեքշաբթի օրը դատապարտել է ԱՄՆ-ի այդ քայլը, նշելով, որ ԱՄՆ-ին հանձնվելը միայն մեծացնում է դրա ախորժակը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ է միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթու Բենսուդային և դատարանի դատական ​​հարաբերությունների և համագործակցության գրասենյակի ղեկավար Ֆակիսո Մոչոչոկոյի անունները ներառել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է պատժել նաև ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ով որևէ համագործակցություն կունենա և կաջակցի այդ պաշտոնյաներին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb