Միջազգային գիտաժողովը՝ նվիրված Մուշեղ Իշխանին

Իրադարձային 08.10.2019   19:19   66
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵՊՀ հայ բանասիրության դահլիճում վաղ առավոտից մեկնարկել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության և Երևանի պետական համալսարանի կազմակերպած միջազգային գիտաժողովը՝ նվիրված գրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրաքննադատ, հրապարակախոս ու մանկավարժ Մուշեղ Իշխանին։ 
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի պրոֆեսոր Վազգեն Գարբրիելյանը, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը։   
Գիտաժողովին մասնակցում են նաեւ գիտնականներ Հայաստանից եւ Սփյուռքից։

Բանախոսներն իրենց զեկուցումներում անդրադառնում են Մուշեղ Իշխանի բանաստեղծական կյանքին, փորձարարական քայլերին թատերգության մեջ, ազգային ինքնության պահպանման խնդիրներին նրա «Մեռնիլը որքան դժվար է» և «Կիլիկո արքան» թատերախաղերում։ 
Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել եւ արժեւորել Մուշեղ Իշխանի՝ գրական ժառանգությունը, ուսուցչական եւ հասարակական գործունեությունը: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մուշեղ Իշխան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon