Միջազգային բժշկական համագումարն այս տարի կայանալու է Հայաստանում

Իրադարձային 25.01.2019   11:40   240

2019թ. հուլիսի 4-ից Երևանում կմեկնարկի Հայաստանի 5-րդ Միջազգային բժշկական համագումարը, որն իր աշխատանքները կշարունակի մինչև հուլիսի 6-ը:

Համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը:

Առողջապահության ոլորտի մասնագետներին միավորող համագումարը կանդրադառնա կարևոր հիմնախնդիրներին, հնարավորություն է բժիշկների համար ներկայացնելու իրենց առաջարկները, փոխանակելու փորձը:

Համագումարի պաշտոնական լեզուն հայերենը, ռուսերենն ու անգլերենն է:

Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետ` 2019թ. ապրիլի 1-ը:

Մասնակիցների գրանցման, նյութերի ներկայացման և միջոցառման ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են Համագումարի ինտերնետային կայքում` www.5imca.am, որը կընդլայնվի մանրամասների զարգացմանը զուգահեռ:

Համագումարի կարգախոսն է. «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»:



 Պիտակներ
         համագումար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon