Միգրենային նոպայի նախանշաններ, ինչպե՞ս կանխարգելել

Իրազեկիչ 18.10.2019   20:00   294
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տարբեր մարդկանց մոտ միգրենի նախանշանները կարող են տարբերվել, բայց կան նախանշաններ, որոնք ավելի հաճախ են պատահում, քան մյուսները:  Միգրենի նոպային կարող են նախորդել՝
 Տրամադրության տատանումներ

Որոշ մարդիկ միգրենը սկսվելուց ժամեր կամ օրեր առաջ դառնում են առավել դյուրագրգիռ և դեպրեսիվ: Մարդիկ էլ կան, որ հակառակ դրան, միգրենից ժամեր առաջ երջանկության ու էյֆորիայի զգացումներ են ունենում:

Մարսողական խնդիրներ

Նախամիգրենային շրջանում հնարավոր է, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ լինեն՝ ցավ ստամոքսում, փորկապություն կամ լուծ: Համապատասխան դեղորայքն իհարկե կարող է վերացնել դրանք, բայց դա միգրենը չի կանխարգելի:

Զգայնություն լույսի կամ ձայների նկատմամբ

Սրանք միգրենի սկսվելու ամենատարածված նշաններից են, և հաճախ կարող են շարունակվել նաև միգրենի նոպայի ընթացքում և դրանից հետո: Վառ լույսը կամ բարձր աղմուկը կարող են նույնիսկ նպաստել երկրորդ նոպայի առաջացմանը՝ նախորդից կարճ ժամանակ հետո:

Տեսողական խնդիրներ

Միգրենի սկսվելուց առաջ հնարավոր է՝ տեսողությունը դառնա աղոտ, հայտնվեն խամրած կետեր կամ թարթող լույս: Այս խնդիրները կարող են գնալով ավելի սրվել, բայց սովորաբար դրանք մեկ ժամից ավել չեն տևում:

Քնկոտություն և հոգնածություն

Հնարավոր է, որ միգրենից առաջ անսովոր հոգնածության զգացում լինի: Շատ կարճ կամ շատ երկարատև քունը կօգնի առույգանալ:Պետք է ուշադրություն դարձնել, թե քնի արդյունքում ախտանիշներն ինչպես են փոփոխվում: Հնարավոր է՝ քունը կանխի միգրենի առաջացումը:

Ի՞նչ անել

Ցավազրկողներ: Անհրաժեշտ է ցավազրկող միջոցներն ընդունել հնարավորինս շուտ՝ այն ժամանակ, երբ զգացվում են միգրենի առաջին նշանները: Բայց չպետք է մոռանալ, որ ցավազրկողների չափազանց շատ կամ շատ հաճախ ընդունումը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:

Քիչ քանակությամբ կոֆեին: Միգրենի վաղ շրջանում քիչ քանակությամբ սուրճը կարող է մեղմել ցավը: Այն ունակ է նաև ուժեղացնելու այնպիսի ցավազրկողների ազդեցությունը, ինչպիսիք են՝ ասպիրինը, ացետամինոֆենը և իբուպրոֆենը: Շատ կարևոր է չչարաշահել սուրճը. կոֆեինի մեծ քանակությունը կարող է խթանել միգրենի առաջացումը:

Մեդիտացիա: Ցանկալի է օրվա մեջ 10 րոպե տրամադրել մեդիտացիային: Շնչել խորը և դանդաղ, փորձել թուլացնել մարմնի յուրաքանչյուր մկանը: Դա իհարկե յուրաքանչյուր ժամանակ էլ կարող է օգտակար լինել, բայց մեդիտացիան հատկապես անհրաժեշտ է այն ժամանակ, երբ նկատելի են միգրենի նախանշանները:

Խուսափում ցավի հարուցիչ սննդամթերքներից: Հնեցված պանիրը, մրգերի որոշ տեսակներ, ընկույզը, ալկոհոլային խմիչքները, մարինացված և ֆերմենտացված մթերքները, հավելումները, ինչպիսիք են նիտրատը, որոշ մարդկանց մոտ կարող են միգրենային նոպա առաջացնել: Պետք է խուսափել նմանօրինակ մթերքների չարաշահումից:

Մութ սենյակում պառկելը: Մութ սենյակում պառկելը կարող է օգտակար լինել երկու առումով. այն ոչ միայն կհանգստացնի և կթուլացնի նյարդերը,  այլ նաև հեռու կպահի ցավն ավելի ուժեղացնող վառ լույսից:

Աղբյուրը՝ doctors.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բժշկություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon