ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է հրապարակել

Իրադարձային 03.10.2019   14:33   63
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի (դատարան հասանելիության իրավունք) խախտում, ինչպես նաև 8-րդ հոդվածի խախտում (անձնական կյանքի հարգանքի իրավունք):

Նշվում է, որ գործը վերաբերում էր 1939թ.-ին ծնված Գուրգեն Նիկոլյանին, որը 2012թ-ին դատարան է ներկայացրել ամուսնալուծության և վտարման հայցադիմում ընդդեմ իր կնոջ, պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերությունները անհնար են դարձրել համատեղ կյանքը։ Սակայն, դատարանները երբեք չեն քննել նրա հայցը, քանի որ նա 2013-ին ճանաչվել է անգործունակ՝ կնոջ ու որդու կողմից բերված վարույթի հիման վրա։

Դատարանը գտել է, որ դիմումատուն չի կարողացել ոչ հայց ներկայացնել կնոջ նկատմամբ ամուսնալուծության և վտարման պահանջով, ոչ էլ դատարանում պահանջել վերականգնել իր իրավունակությունը, քանի որ ՀՀ օրենքը ընդհանուր արգելք է սահմանում անգործունակ ճանաչված անձանց համար դատարաններ ուղղակիորեն մուտք գործելու վերաբերյալ:

Նշվում է, որ իրավիճակն ավելի է սրվել այն փաստից, որ իշխանությունները դիմումատուի որդուն նշանակել են որպես նրա իրավաբանական խնամակալ, չնայած նրանց  կոնֆլիկտային հարաբերություններին։

Ավելին, դիմումատուին օրինական կարողությունից զրկելու վճիռը հենվել է ընդամենը մեկհնացած հոգեբուժական զեկույցի վրա՝ առանց նրա հոգեկան խանգարման աստիճանը մանրամասն վերլուծելու կամ հաշվի առնելու այն, որ դիմումատուն չի ունեցել հիվանդության պատմություն:

Դատարանը  գտել է, որ որպես արդարացի բավարարում Հայաստանը Նիկոլյանին պետք է վճարի 7,800 եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մարդու իրավունքների եվրոպական դատար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon