ՄԻԵԴ-ի վճռով ճանաչվել է Հյուսիսային պողոտայի ևս մեկ սեփականազրկվածի իրավունքի խախտում

Իրադարձային 16.05.2019   17:10   171
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԻԵԴ այսօրվա՝ Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։

Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյաւթական վնասի մասին գործընթացները։

Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական և կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ "երկնիշ տնտեսական աճ"-ի գեղանկարչության, "օտարերկրյա ներդրումների" վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ "ձեռքբերումների" համար։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եվրո գումար՝ պատճառված վնասի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին և իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ։

Վահե Գրիգորյան


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon