ՄԻԵԴ. Հայաստանը պետք է 3600 եվրո վճարի գերմանական ընկերությանը

Իրադարձային 25.01.2019   12:00   406

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է որպես փոխհատուցում 3600 եվրո վճարի գերմանական Scholz AG 3600  ընկերությանը: ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի գործով՝ վճռելով, որ խախտվել է արդար դատական քննության հայցվորի իրավունքը: Գերմանական ընկերությունը հայցը ներկայացրել էր 2010 թվականի մարտի 19-ին: 1990 թվականից սկսած ընկերությունը Հայաստանում գրանցված Associates և Ա. Սաֆարյան ընկերությունից մետաղաջարդվածք է գնել: 2002 թվականին գերմանական ընկերությունը հայ գործընկերներին 100 հազար եվրոյի չափով վարկ է տրամադրել, որը նրանք պետք է հաջորդ տարվա հունվարին վճարեին: Սակայն հայկական ընկերությունը պարտքը չի վճարել: Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերությունը ավելի քան մեկ միլիոն դոլար պարտք ունի:

Ավելին՝ հայցվոր ընկերությունը համաձայնել է նվազեցնել պարտքը, որպեսզի հայկական ընկերությունը կարողանա ժամանակացույցի համաձայն վճարել պարտքը: Այն բանից հետո, երբ հայկական ընկերությունը չի վճարել պարտքը, գերմանական ընկերությունը ստիպված է եղել արբիտրաժային դատարան դիմել:

Միևնույն ժամանակ հայկական ընկերությունը կոնտր հայց է ներկայացրել: Վերաքննիչ դատարանը գերմանական ընկերության բողոքը անընդունելի էր համարել: Scholz AG-ը Հայաստանից 1 213 824 դոլար և 116 հազար եվրոյի չափով փոխահատուցում էր պահանջել, ինչպես նաև 100 հազար դոլար բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ը վճռել է, որ բողոքի և պահանջվող փոխհատուցման միջև կապ չկա:



 Պիտակներ
         ՄԻԵԴ, Հայաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon