Microsoft-ը ռուս ցանցահեններին մեղադրել է Թրամփի և Բայդենի շտաբերի դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար

Network News 11.09.2020   18:21   58

Microsoft ընկերությունը հաստատում է, որ ռուս ցանցահենները վերջին շաբաթներին հարձակում են գործել առնվազն 200 կազմակերպությունների վրա, որոնք առնչություն ունեն 2020 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Բացի այդ, ամերիկյան կորպորացիան դեմոկրատ Ջո Բայդենի արշավի հետ առնչություն ունեցող բարձրաստիճան անձանց դեմ կիբերհարձակումների մեջ մեղադրել է նաև Չինաստանին, իսկ իրանցի ցանցահենները հարձակել են օգտահաշիվների վրա, որոնք կապված են հանրապետական Դոնալդ Թրամփի շտաբի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի 3 և Ուկրաինայի 1 քաղաքացու դեմ՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու պատճառով։



 Պիտակներ
         microsoft


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb