Microsoft-ը Երկրի էկոլոգիայի պաշտպանության համար ինտելեկտուալ հարթակ է թողարկել

Innovation 20.05.2020   23:15   556

Microsoft ընկերությունը թողարկել է «Մոլորակային համակարգիչ» արհեստական բանականության հիման վրա հարթակը։ Այն  հնարավորություն կընձեռի հետեւել Երկրի էկոհամակարգի փոփոխություններին։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդարգրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մոլորակային համակարգիչն» իրենից ներկայացնում է Microsoft Azure «ամպի» հիմքի վրա ստեղծված հարթակ, որը վերլուծում է տվյալների հսկայական քանակ տարբեր աղբյուրներից։ Այդ տեղեկատվությունը թույլ է տալիս հետեւել էկոհամակարգի փոփոխություններին եւ ընդունել բնական պաշարների օգտագործման ավելի ռացիոնալ որոշումներ։

Օրինակ՝ հետևել անտառների չափսերի փոփոխություններին, գնահատել ջրհեղեղների ռիսկերը եւ այլն, ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ։  



 Պիտակներ
         Microsoft


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon