Microsoft-ը Android-ով աշխատող ծալովի հեռախոս է ներկայացրել

Innovation 03.10.2020   22:45   2000

Ամերիկան Microsoft ընկերությունը հոկտեմբերի 2-ին Նյու Յորքում ներկայացրել Է Surface Duo ծալովի սմարթֆոնը, որը նաեւ կարելի Է կիրառել որպես պլանշետ: Շնորհանդեսը հեռարձակվել Է նրա պաշտոնական կայքով: Սմարթֆոնը նախատեսված Է Android օպերացիոն համակարգի համար:

Սմարթֆոնն ունի երկու Էկրան՝ յուրաքանչյուրը 5,6 դյույմ անկյունագծով: Բացված վիճակում սարքը կարելի Է կիրառել որպես պլանշետային համակարգիչ՝ 8,3 դյույմ անկյունագծով Էկրանով: Ծալված վիճակում սմարթֆոնը տեղավորվում Է գրպանի մեջ: Ինչպես ցուցադրվել Է մամուլի ասուլիսում, երկու Էկրաններն Էլ կարող են միաժամանակ ցուցադրել առանձին հավելվածի աշխատանքը:

Surface Duo-ն մշակելիս որպես Microsoft-ի գործընկեր հանդես Է եկել Google ընկերությունը: Սարքի օգնությամբ կարելի կլինի կիրառել այն հավելվածները, որոնք հասանելի են Google play ցանցային խանութում:

Картинки по запросу Surface Duo



 Պիտակներ
         Android


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb